ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ա հնչյուն տառի ուսուցումը Սպիտակի Վարդանանց հ.4 հիմն. դպրոցում

Հոկտեմբերի 27, 2016
Դպրոցական անցուդարձ

Սպիտակի Վարդանաց հ.4 հիմն. դպրոցի կամարների տակ թևածում էր ուրախ մի ծաղկաբույլ. Առաջին դասարանի աշակերտները վազվզում էին փոքրիկ հրաշքների նման: Եվ ահա սկսվում է դաս-ցերեկույթը՝ «Ա հնչյուն տառի ուսուցումը»: Էլմ. Շահնազարյանը և փոքրիկ հրաշքները հայտվեցին գեղեցիկ կահավորված դասասենյակում: Թոթովախոս փոքրիկները երգով, պարով, գեղեցիկ ասմունքով համոզեցին ներկաներին, որ իրենք հաստատուն ու կանաչ ճանապարհ են ընտրել գիտելիքի աշխարհում: Հետաքրքիր լուծումներ էին տրվել միջոցառմանը: Աշակերտները հյուրընկալվել էին «Մաշտոցավան» քաղաքում,  նրանք տվեցին ձայնավոր և բաղաձայն հնչյունների ստույգ սահմանումները, կարողացան վանկատել բառեր: Դաս-միջոցառումն այնքա~ն հագեցած էր, այնքա~ն ուսանելի: Բառի մեջ բոլոր աշակերտներն անխտիր գտնում էին ձայնավորն ու բաղաձայնը: Նարեն, Գայանեն, Եվան, Հովհաննեսը, Էդիկը, Սրբուհին, Վեներան և մնացածներն ուղղակի ներկաների աչքի առաջ հրաշքներ գործեցին՝ ապացուցելով, որ երկամսյա ժամկետն էլ բավական է հմուտ ուսուցչուհու շնորհիվ քայլել գիտելիքի աշխարհում: Արդեն մեր փոքրիկ ծաղիկները գիտեն Մաշտոցի, Արարատի, Հայաստանի, հայրենասիրության մասին: «Բարի երթ, մեր սիրելի փոքրիկներ, գիտության այս կաճառում ձեզ գիտելիքների հարուստ պաշար և հաջողություններ», - հնչեցին տնօրեն Օֆ. Պետրոսյանի և մյուս ներկաների բարեմաղթանքները:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)