«Յուրաքանչյուր մարզային այցելության ժամանակ մենք բախվում ենք հեռավոր գյուղերում կրթության խնդիրներին և բացերին: Գյուղական բնակավայրերում առկա են դպրոցների շենքային անբարենպաստ պայմաններ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն չունենալ կրթության բովանդակության և որակի վրա»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` Հոդված 3 ակումբում Factor.am տեղեկատվական կենտրոնի նախաձեռնած «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» քննարկման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, Աճարկուտ գյուղի դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանը, Factor.am-ի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանը:
Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ կատարվել է դպրոցների ֆիզիկական վիճակի գույքագրում, առաջնայինն այս պահին դպրոցական շենքերի սեյսմակայնությունն է: Անցյալ տարի Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հիմնանորագվեց և շահագործման հանձնվեց ԿԳ նախարարության ենթակայության 5 ավագ դպրոց, իսկ այս տարի նորոգվում է 7 ավագ դպրոց: Ներկայումս սեյսմակայնության նորմերի պահպանման խնդիր ունի ավելի քան 400 դպրոց: Տարածքային կառավարման նախարարության կողմից Ասիական զարգացման բանկի ծրագրով նորոգման աշխատաքներ են իրականացվում ավելի քան չորս տասնյակ դպրոցներում, սակայն խնդիրներ ունեցող դպրոցների թիվն անհամեմատ ավելի մեծ է: «Մեր հիմնական խնդիրն է` գտնել հավելյալ միջոցներ դպրոցաշինության ծրագրերին ուղղելու համար, - նշել է Ա. Հարությունյանը և շարունակել, - Գյուղական դպրոցների մյուս կարևոր խնդիրը բազմահամակազմ դպրոցների կրթական ծառայությունների որակն է: Այս նպատակով լուծումներ մշակվել են նախկինում, մշակվում են նաև այժմ: Առաջարկվող արդյունավետ տարբերակներից մեկը նման դպրոցներում հեռավար կրթության կազմակերպումն է և այդ ուղղությամբ աշխատնքներ տարվում են»:
ԿԳ նախարարի խոսքով տարիներով կուտակված և որպես ժառանգություն փոխանցված խնդիրների լուծումները փոխկապակցված են տարածքային համաչափ զարգացման, ենթակառուցվածքների ստեղծման և սոցիալական բազմաթիվ հիմնահարցերի հետ:
Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով` Ասիական զարգացման բանկի աջակցությամբ սեյսմիկ խնդիրների ունեցող թվով 46 դպրոցի հիմնանորգման ծրագիր ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատվել է: Այս տարի կմեկնարկի 31 դպրոցի շինարարություն, ևս 7 դպրոցում շինարարական աշխատանքները մինչև տարեվերջ կավարտվեն և կհանձնվեն շահագործման: Բացի այդ՝ 2018 թվականին ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է 660 մլն դրամ` դպրոցների և նախակրթարանների առաջնային լուծում պահանջող խնդիրների` ջեռուցման, տանիքների նորոգման և այլ աշխատանքների համար. «Տարածքային կառավարման նախարարությունը սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 52 նախակրթարանի վերանորոգման հայտ է ստացել, անցյալ տարի նորոգվել է 14 նախակրթարան: Սրանք շարունակական ծրագրեր են, որոնց հաջողությունը մեծապես կախված է նաև համայնքների հզորացումից և զարգացումից»,- նշել է Սուրեն Պապիկյանը:
ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի դիտարկմամբ` գյուղական փոքր դպրոցները, անկախ աշակերտների քանակից պետք է պահպանվեն. «Եթե գյուղում դպրոց չի լինում, այդ գյուղը մահանում է: Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր գյուղ պետք է ունենա իր դպրոցը»,- նշել է Հ. Հովհաննիսյանը` հիշելով, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ոլորտում իրենց առաջին քայլերից մեկն է եղել գյուղական երկու դպրոցի օպտիմալացման կանխումը։ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկում է իրականացնել «Մեկ դպրոց, մեկ գործարար» ծրագիրը, որի շրջանակում տնտեսվարողները բարեգործական ներդրումներ կկատարեն` ստանձնելով մեկական դպրոցի հիմնանորոգման աշխատանք:
Քննարկմանը մասնակից, Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Արտակ Վարդումյանի խոսքով` Աճարկուտն ունի 10 աշակերտ, 12 աշխատակից: «Ճիշտ է, վերջին մեկ տարվա ընթացքում որոշակի ներքին ռազմավարություն եմ մշակել, փոփոխություններ եմ կատարել, որոնք դրական արդյունքներ են տվել, բայց քանի որ հեռավոր գյուղերում մասնագետներ չկան, դա անդրադառնում է կրթության որակի վրա»,- նշել է դպրոցի տնօրենը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքում նշել է. «Հայաստանի դպրոցները վերջին 10 տարում շատ քիչ համակարգիչներ են ստացել, եղածներն էլ արդեն շատ հին են: Այսօր ունենք գյուղական դպրոցներ, որտեղ կա 3 համակարգիչ՝ 2008 թվականի արտադրության։ Գույքի խնդիրը ևս լուրջ է, լաբորատորիաների մասին էլ չեմ խոսում», - նշել է փորձագետը։
Նշենք, որ Factor.am-ը ներկայացրել է «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի շրջանակում ստեղծված տեսաֆիլմ, որում անդրադարձ է կատարված Հայաստանի տարբեր մարզերի գյուղական համայնքների կրթության հիմնախնդիրներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ