ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կոտայքի մարզի 12 դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաներ կհիմնվեն

Ապրիլի 3, 2019
ՏՀՏ նորություններ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ տնօրեն Կարեն Վարդանյանը Կոտայքի մարզպետարանում փոխըմբռնման հուշագիր են կնքել, որով պատրաստակամություն են հայտնել համագործակցել Կոտայքի մարզի հանրակրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում՝«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագիրն իրականացնելու համար:

Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ծրագրի շրջանակներում կնքված հուշագրի համաձայն Կոտայքի մարզպետարանը «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի հետ համատեղ սկսում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնում Կոտայքի մարզի 12 դպրոցներում (ներկայում). կողմերը պայմանավորվել են նաև ջանքեր ներդնել՝ ներգրավվելու պետական և ոչ պետական միջոցներ մինչև 2021 թվականը Կոտայքի մարզի հանրակրթական ողջ համակարգում (բոլոր դպրոցներում) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման և հիմնման համար:

Հուշագրի կնքմանը ներկա էին ոլորտը համակարգող մարզպետի տեղակալը, վարչության պետը, ծրագրի շրջանակում ընտրված 12 դպրոցների տնօրեններ:

Կարեն Վարդանյանն էլ նշեց, որ իրենց միության տեսլականը Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր վերականգնելն է, և այդ առումով Կոտայքի մարզի դպրոցներում իրականացվող աշխատանքներից ակնկալիքները մեծ են:

Հուշագրի ստորագրումից հետո աշխատանքային գործընթացները կմտնեն ավելի ինտենսիվ փուլ ամենակարճ ժամկետներում 12 դպրոցներում լաբորատորիաները հիմնելու համար:

Հայտնենք, որ ներկայում ՀՀ-ում, Արցախում և Վրաստանում ներդրված են 250-ից ավելի լաբորատորիաներ, որից 8-ը՝ Կոտայքի մարզում (7 դպրոցներում):

Նյութի աղբյուրը. shantnews.am

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…