ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում՝ նվիրված Ա. Պուշկինի ծննդյան 220-ամյակին

Ապրիլի 3, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. ապրիլի 2-ին «Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 5-րդ ռուսերեն ուսուցմամբ դասարանում (դասղեկ՝ Լ.Սաղաթելյան) կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Ա. Պուշկինի ծննդյան 220-ամյակին:

Ն.Գոգոլը գրել է , որ «Պուշկինը բացառիկ երևույթ է և, գուցե թե, ռուսական ոգու միակ դրսևորումը, դա ռուս մարդն է ՝ իր զարգացման մեջ,որում նա, հնարավոր է , հայտնվի երկու հարյուր տարի անց»: 

Միջոցառումը սկսվեց Պուշկինի կյանքի և գործունեության մասին հետաքրքիր դրվագներով, հնչեցին ռուս մեծագույն բանաստեղծի ստեղծագործություններից հատվածներ, արտասանեցին նրա լավագույն բանաստեղծություններից, ներկայացվեցին նաև փոքրիկ բեմադրություններ «Ոսկե ձկնիկը», «Հեքիաթ քնած արքայադստեր մասին», «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» հեքիաթներից: Աշակերտներն անդրադարձան նաև Պուշկինի ստեղծագործության ժամանակագրությանը, թեմաներին: 
Միջոցառումն ընթացավ «Ընթերցանություն, ահա լավագույն ուսումը» կարգախոսով:

Վերջում դպրոցի տնօրեն Է.Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար, նշեց, որ Պուշկինն իր ստեղծագործությունների մեջ արտացոլել է մի ամբողջ դարաշրջան, նրա գործերն իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային գրականության պատմության մեջ: