ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ձեզ տեսնենք…» մրցույթ «Տեխնոլոգիա» առարկայից

Ապրիլի 3, 2019
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն  գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ «Ձեզ տեսնենք» խորագրով  մրցույթ vա  և  vբ  դասարանների  աշակերտների միջև «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհիներ Ա.Գյուրջյանի և Ա. Անդրիկյանի  նախաձեռնությամբ: Այն նվիրված էր կանանց տոնական միամսյակին, որի նպատակն էր  բացահայտել տղաների և աղջիկների կարողությունները: Հանդիսավարների ազդարարելուց հետո «Արև» և «Ծիածան» թիմերն զբաղեցրին իրենց տեղերը , ու սկսվեց մրցույթը: Մրցույթի մասնակիցները կարտոֆիլ մաքրեցին,կոճակ կարեցին, անձեռոցիկ ձևավորեցին: Աշակերտներն ապացուցեցին որ խոր գիտելիքներ  ունեն «Տեխնոլոգիա>> առարկայից: Մրցութային համարները ընդմիջվում էին աշակերտների գեղեցիկ ասմունքով, երգերով ու աղջիկների հեզաճկուն պարով: Հաղթեց «Ծիածան» թիմը ,բայց  բոլորն  էլ ունեցան ձեռքբերումներ՝ բարձր տրամադրություն, սովորելու ձգտում…

Մրցույթի ավարտին դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանի կողմից մասնակիցներին հանձնվեցին գրենական պիտույքներ: Բոլորը բարձր տրամադրությամբ հեռացան՝  իրենց  հետ տանելով անմոռաց հուշեր:

Լճաշենի  միջնակարգ դպրոց