ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեծ երգահանի տարելիցը Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Ապրիլի 3, 2019
Դպրոցական անցուդարձ

Մարտի 22-ին մեր դպրոցում կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Մեծն Կոմիտասի 150-ամյա տարելիցին: Աշխատանքները ղեկավարում էր դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մ. Ղարախանյանը, մասնակցում էին 11-րդ դասարանի սաներ: Անթաքույց թախիծը, խոսքի, մտքի, երգի ինքնատիպ համեմումները, սրահի  համահունչ և նրբաոճ ձևավորումները լրին կատարյալ դարձրին միջոցառումը, իսկ ակնհայտ տխրությունը բխում էր հենց թեմայից: Սևակյան մեջբերումներով,կոմիտասյան աստվածային մեղեդիներով իմաստնացավ հանդիսատեսը և դարձյալ արժևորեց այն պարզ գիտակցումը, որ Մեծերը դեռ երկրային կյանքում են անանձնանում, հետո դյուրին տարրալուծվում են՝ որպես աղը աշխարհի, ընկղմվում են մեր էության մեջ և մեր ինքնությունը կազմում…

Հումանիտար առարկաների մասնաբաժին