ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սեմինար-պարապմունք

Ապրիլի 5, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ սեմինար-պարապմունք <<Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում /Դասընթացավար Ռոզա Թևանյան/։

Թեմա՝ Երեխայի իրավունքները և պարտավորությունները

Երեխաների իրավունքների չորս հիմնական սկզբունքները
1. Խտրականության բացառում.Բոլոր երեխաները,անկախ սեռից,էթնիկական խագումից կամ կրոնից,պետք է արդար և խտրականությունից զերծ վերաբերմունք ստանան
2. Երեխայի լավագույն շահը.Երեխաներին առնչվող բոլոր գործունեություններում առաջնահերթ կերպով պետք է հաշվի առնվի երեխայի լավագույն շահը: Մեծահասակների շահը չպետք է առաջնահերթություն ունենան երեխաների շահերի նկատմամբ:
3. Երեխայի գոյատևման և առողջ զարգացման համար.Երեխաների կյանքը,գոյատևումը և առողջ զարգացումը պետք է ապահովվեն ցանկացած համատեքստում:
4. Հարգանքը երեխայի նկատմամբ.Երեխաներն իրենց հայացքներն ազատորեն արտահայտելու իրավունք ունեն այն բոլոր դեպքերում,որոնք վերաբերվում են իրենց անձին:Ընդ որում, երեխաների հայացքների նկատմամբ պետք է ցուցաբերվի նրանց տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրություն,օրինակ՝ տանը,դպրոցում…

Երեխաների որոշ պարտականություններ
1. Սիրել, հարգել և նվիրված լինել ծնողներին,հարգել ուսուցիչներին, սիրել կրտսերներին, համերաշխ լինել ընկերների հետ
2. Ջանասիրաբար սովորել, հետևել հիգիենայի կանոններին,հետևել հասարակական կարգին
3. Սիրել աշխատանքը
4. Լինել համեստ,ազնիվ և հարգել օրենքները
5. Սիրել իրենց հայրենիքը,երկիրը,ժողովրդին։

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան