ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում՝ նվիրված մայրերին

Ապրիլի 8, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 5-ին, «Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախակրթարանի ավագ 2-րդ խմբում (դաստիարակ՝ Ա.Գրիգորյան) կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված մայրերին: Յուրաքանչյուր մայր գարուն է, նոր կյանք: Իզուր չէ, որ մայրության ու գեղեցկության տոնը համընկնում է գարնան զարթոնքի հետ: Որտեղ մայրն է , այնտեղ են նաև սերը, գեղեցկությունը, քնքշանքը: Փոքրիկները վերածվել էին գարնանային քնքուշ ծաղիկների: Իրենց սրտառուչ խոսքերը մայրերին ձոնելուց հետո նրանց նվիրեցին իրենց իսկ ձեռքերով պատրաստված ծաղիկներ՝ պարգևելով ժպիտներ, գեղեցիկ հույզեր: