ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գործակարգավարական խորհրդակցություն՝ ԿԳՆ-ում

Ապրիլի 9, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները: 

Խորհրդակցությանը քննարկվել են ԿԳ նախարարության փաստաթղթաշրջանառության, քաղաքացիների դիմում-բողոքների արագ արձագանքման և դրա արդյունավետության բարձրացման, ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է եղել նաև Երևան քաղաքում համընդհանուր ներառական հանրակրթության սահուն անցման ապահովման նպատակով յուրաքանչյուր երեխայի համար անհատական ճանապարհային քարտեզի, ինչպես նաև տեղեկատվական և իրազեկման արշավի ռազմավարության և գործողությունների պլանի մշակման վերաբերյալ հարցերին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն