ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շախմատը կրթական համակարգում

Ապրիլի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 9-ին Խ.Աբովյանի անվան «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողներ Նաիրա Մովսիսյանի («Աբովյանի Շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն), Էմմա Կոստանյանի և Թամարա Սարգսյանի կողմից «Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի III և IV դասարաններում կատարվեց հետազոտական փորձ «Շախմատ» ուսումնական առարկայից, որի նպատակն էր հետազոտել աշակերտների շախմատային կարողությունները և մտածողության տիպերը:

Հետազոտության արդյունքները կհրապարակվեն ս/թ մայիսի 6-9-ը ընկած ժամանակահատվածում՝ Ծաղկաձորում կայանալիք «Շախմատը կրթական համակարգում» գիտաժողովի թեմայի շրջանակներում:

«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատողները, հաշվի առնելով դպրոցի աշակերտների շախմատային հաջողությունները, հետազոտության թիրախ են ընտրել «Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը՝ որպես լավագույն փորձ ունեցող դպրոց: