ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրական-երաժշտական կոմպոզիցիա՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին

Ապրիլի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայրության և գեղեցկության տոնը յուրօրինակ նշվեց Կապանի № 2 ավագ դպրոցում։ 11-գ տնտեսագիտական հոսքային դասարանի աշակերտները դասղեկ Նարինե Ասատրյանի հետ համատեղ լեփլեցուն դահլիճում հավաքված հանդիսատեսներին՝ դպրոցի ուսուցիչներին և աշխատակիցներին, աշակերտներին և ծնողներին ներկայացրեցին գրական-երաժշտական կոմպոզիցիա, նվիրված աշխարհի ամենասուրբ էակին, երկրային աստծուն՝ մայրիկին։

Սիրո ու մոր մասին խորիմաստ և հուզիչ բեմականացումները, ասմունքը, հետաքրքիր տեղեկությունները կանանց մասին, նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը արժանանում էին հանդիսատեսների բուռն ծափահարություններին։

Միջոցառման երկրորդ հատվածում դասարանի աշակերտները անցկացրեցին “Quizezz” օնլայն խաղ-մրցույթ հանդիսատեսների համար և իրենց կողմից նվերներ հանձնեցին առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցներին։