ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրը ոչ միայն իր ընտանիքի ոսկե սյունն է

Ապրիլի 10, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայրը ոչ միայն իր ընտանիքի ոսկե սյունն է, այլև հայրենիքի, ազգի ապավենն ու հույսը։ 

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում ենք մի մոր, ղեկավարի, մանկավարժի, ով իր սաների, ընկեր֊ուսուցիչների համար ջերմ խոսքեր ունի պահած, ում հոգում լույս կա և լիաբուռ տալիս է շրջապատին, մարդկանց՝ նրանց հոգիները ջերմացնելով ու լուսավորելով։

Սիրելի տնօրեն տիկի՛ն Է.Մուրադյան, թո՛ղ Ձեր տարիների վաստակով ծանրաբեռ մանկավարժի ուղին անցնի հարթ ու անվրդով։ Ձեզ երկար տարիների վաստակ և քաջառողջություն։

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցում երաժշտության ուսուցչուհի՝ Զ.Նիկողոսյանի, 5ա և 5բ դասարանների շնորհալի երեխաների նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված մայրերին։ Խոստումնալից ու հուզիչ էր երեխաների խոսքը, երգը, որը նրանց շուրթերից հնչեց։

Թո՛ղ երջանիկ լինեն աշխարհի բոլոր մայրերը։Որպես մարդկության արմատ, սիրո, բարության արարման հեղինակ՝ նա միակն է, անփոխարինելի։