ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՄԱԿ-ի հետ համագործակցության նոր հեռանկարներ

Ապրիլի 10, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի շրջանակում ձևավորված համագործակցությունը, ընդգծելով Պարենի համաշխարհային ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերը: Բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումներում ակտիվ և գործնական աջակցության հարցում, ԿԳ նախարարը շեշտել է, որ նոր իշխանությունները մեծ կարևորություն են տալիս հասարակագիտական առարկաների դասավանդմանը, մասնավորապես՝ քաղաքացիական կրթության տեսանկյունից: «Քաղաքացիական կրթությունն ավանդաբար թույլ է եղել Հայաստանում, չնայած որ այն երկրի անկախության կարևոր գրավականն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը և վստահություն հայտնել, որ այս ուղղությամբ փոխգործակցությունը լուրջ արդյունքներ կարձանագրի: Քաղաքացիական կրթության ապահովման գործում ԿԳ նախարարը կարևորել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության բոլոր աստիճաններում` հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում առաջիկա տարիներին լուրջ առաջընթաց  է գրանցվելու:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կրթական համակարգին  գործնական աջակցություն ցուցաբերելու հարցում: Ներկայացնելով համագործակցության ուղղությունները՝ նա կարևորել է էկոլոգիական կրթության ներդրման, տեղեկատվական տեխնոլոգիանների ուղղությամբ, ՄԿՈւ ոլորտում մասնագիտությունների, գյուղական համայնքներում հմտությունների ու կարողությունների զարգացման  ուղղությամբ  նախանշվող ծրագրերը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ընթացիկ մի շարք այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն