ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարծիքներ` վերահրատարակվող դասագրքերի վերաբերյալ

Ապրիլի 11, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քննարկման է ներկայացնում «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» կողմից 2019 թվականին վերահրատարակման ենթակա դասագրքերի ցանկը (կցվում է):

2019 թվականին հիմնադրամը նախատեսում է  վերահրատարակել 5-12-րդ դասարանների 39 անուն դասագիրք:

ԿԳ նախարարությունը կարևորում է մասնագիտական շրջանակի, ծնողների և սովորողների կարծիքը:  Դասագրքերին հնարավոր է ծանոթանալ  «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» dshh.am կայքում:

Դասագրքերի վերաբերյալ կարծիքներն անհրաժեշտ է տասնօրյա ժամկետում ուղարկել hanrakrtutyun@edu.am  էլեկտրոնային հասցեին:
Շնորհակալություն համագործակցության համար: