ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կոմիտասի մասին խոսելիս մենք խոսում ենք մեր հայրենիքի մասին

Ապրիլի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

«Կոմիտասի մասին խոսելիս մենք խոսում ենք մեր հայրենիքի մասին, այն հայրենիքի, որը հազարամյակների խորքից է գալիս, որովհետև այդ երգերից ամեն մեկը մի հայրենիք է»։

Ապրիլի 8֊ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIա և VIբ դասարանները այցելեցին Կոմիտասի անվան տուն֊թանգարան։ Այս յուրօրինակ դաս֊էքսկուրսիան միջառարկայական բնույթ էր կրում։ Դասավանդող ուսուցիչներ՝ Հ.Ղազարյանն ու Ս. Բաղդասարյանը, պատմություն֊երաժշտություն առարկաները միահյուսել էին։ Աշակերտները հիանալի ներկայացրեցին Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունը։ Կատարեցին «Անձրևն եկավ», «Կաքավիկ», «Թագվորի մեր», «Ամպի տակից» երգերը։ Հնչեցին Հովհաննես Թումանյանի քառյակներից։ Անհնար էր մեկուկես ժամում ներկայացնել ոչ միայն Կոմիտաս երևույթն ամբողջությամբ, այլև նրա կյանքի ու գործունեության թեկուզ մի փոքրիկ հատվածը, բացահայտել նրա անգնահատելի դերը հայ ժողովրդի մշակութային կյանքում։

Գարնանային լուսավոր, գեղեցիկ օր էր։ Կոմիտասյան սրահը իր անվանը հատուկ տրամաբանությամբ վերածվել էր ինքնատիպ դահլիճի։

Նորից երգում, մորմոքում է,
Աստվածային Կոմիտասը։
Կախարդում է ու մոգում է,
Աստվածային Կոմիտասը։