ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արցախցի աշակերտները ճանաչողական այցով եղել են Գերմանիայում

Ապրիլի 11, 2019
Դպրոցական անցուդարձ

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ մեկշաբաթյա ճանաչողական այցով արցախցի 6 աշակերտներ եղել են Գերմանիայի Բեռլին, Նաումբուրգ և Լայպցիգ քաղաքներում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի անդամ, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N 3 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արեգ Աբրահամյանն ասել է, որ իրեն գերել է հատկապես Գերմանիայի ճարտարապետությունը և մեծ ցանկություն ունի հետագայում այնտեղ սովորելու՝ իր փորձն ու գիտելիքները հայրենիքին ծառայեցնելու  համար  :

 «Մենք ունեցանք դասալսումներ տարբեր գիմնազիաներում, ձեռք բերեցինք համապատասխան փորձ ու գիտելիքներ և կապեր հաստատեցինք մեր հասակակիցների հետ: Եղանք պատմամշակութային վայրերում և հիացանք գոթական ճարտարապետության հայտնի կոթողներով: Ինձ համար  տպավորիչ էին հատկապես Բրանդենբուրգյան դարպասները և Ռայխստագի շենքը»,-նշել է Արեգ Աբրահամյանը:

Նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնողներին և աջակիցներին նմանատիպ այց կազմակերպելու համար և հույս հայտնել, որ ծրագիրը կկրի   շարունակական բնույթ:

«Նույնպես տպավորված եմ Գերմանիայի  յուրատիպ շքեղությամբ և ճարտարապետությամբ: Ցանկանում եմ բժիշկ դառնալ և ուսումս շարունակել Գերմանիայում, քանի որ այդ երկիրն    աշխարհում  հայտնի է պրոֆեսիոնալ բժիշկներով»,-մասնավորապես ասել է նա:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ

Նյութի աղբյուրը. ԱՐՑԱԽՊՐԵՍ