ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օլիմպիական ձեռքբերումներ Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցում

Ապրիլի 15, 2019
Դպրոցական անցուդարձ

Դպրոցի աշակերտական համակազմը ակտիվ մասնակցություն է ունեցել առարկայական օիլիմպիադաներին՝ արձանագրելով նկատելի հաջողություններ տարբեր առարկաների շրջանակներում, տարածքային և մարզային փուլերում, իսկ ռուսաց լեզվից՝ նաև հանրապետական փուլում: Մեր դպրոցի 10-րդ Ա հումանիտար հոսքի սանուհի Հասմիկ Նիկողոսյանը, ռուսաց լեզվի առարկայական օլիմպիադայի մարզային փուլում զբաղեցնելով 2-րդ տեղը,մասնակցեց հանրապետական փուլին՝ արժանանալով գովասանագրի: Թող շարունակական լինի գիտելիքի անկողոպտելի ուժով իմաստնանալու կամքը, մենք հպարտ ենք մեր սանով և այդ հաջողության մեջ իր մասնաբաժինն արձանագրած ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Սանթուրյանի աշխատանքով:

Հումանիտար առարկաների մասնաբաժին