ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դռների օր

Ապրիլի 15, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 12-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցում տեղի ունեցավ բաց դռների օր։ Նպատակն էր իններորդցիներին ծանոթացնել դպրոցում գործող հոսքերին, ծրագրերին,կատարվող աշխատանքներին։ Յուրաքանչյուր մասնախումբ ամենայն բծախնդրությամբ ներկայացնում էր իր աշխատանքները,իսկ դպրոցի տասներորդցիները  ` իրենց ձեռք բերած գիտելիքը։

Ինտելեկտուալ խաղը միավորեց տարբեր դպրոցների աշակերտներին։Իսկ անակնկալները շարունակվում էին.Հայաստանի Հանրապետության ֆոտոնկարիչների միության անդամ Արմեն Ենգոյանի արցախյան պատերազմին ու քաղաքամայր Երևանի հիմնադրման  2800 ամյակին նվիրված ցուցահանդեսը մտորելու,հին ու նոր Երևանը մոտիկից տեսնելու, խրամատում կանգնած զինվորի աչքերի մեջ նայելու տեղիք տվեցին։

Տպավորված էին հյուրերը,իսկ դպրոցը սպասում է նրանց  նոր ուսումնական տարվան ընդառաջ։