ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մաթեմատիկա ռուսերեն լեզվով

Ապրիլի 15, 2019
Դպրոցական անցուդարձ

Մաթեմատիկական տոն՝ «Այդ զարմանալի, տարօրինակ մաթեմատիկան և Մաթեմատիկա ռուսերեն լեզվով » խորագրերով դաս-միջոցառում տեղի ունեցավ Կապանի N13 հիմնական դպրոցի Vա և Vբ դասարաններում:/Դասղեկներ Սուսաննա Օհանջանյան և Նատաշա Ավագյան/
Միջոցառման նպատակն էր ցուցադրել մաթեմատիկայի անսահման գեղեցկությունը, ապահովել բոլոր սաների ակտիվ մասնակցությունը և, ամենակարևորը, խթանել նրանց տրամաբանական ու հետազոտական մտածողության զարգացումը:
Միջոցառման նպատակը`
ա/ ցուցադրել մաթեմատիկայի անսահման գեղեցկությունը, ապահովել բոլոր սաների ակտիվ մասնակցությունը և, ամենակարևորը, խթանել նրանց տրամաբանական ու հետազոտական մտածողության զարգացումը 
բ/ցույց տալ ռուսերենի և մաթեմատիկայի առարկաների փոխազդեցությունը. 
գ/խթանել երեխաների ստեղծագործական ներուժը 
դ/ մաթեմատիկական գիտելիքների ազդեցությունը ռուսաց լեզվի մշակույթի զարգացման վրա
ե/ճանաչողական հետաքրքրությունների կրթություն, հաղորդակցման հմտությունների ձևավորում, թիմում աշխատելու ունակություն:
Աշակերտները ռուսերեն լեզվով խոսք-բառախաղային արտահայտություններ էին գտնում, որոնց իմաստաբանության մեջ օգտագործվում են մաթեմատիկական հասկացություններ: 
Խաղի միջոցով վերլուծեցին ժամանակակից ռուսերենում համապատասխան մաթեմատիկական տերմինների իմաստը: Այդ ամենն ուեկցվում էր երգով,պարով, արտասանությամբ: Սաները հիացնում էին մաթեմատիկական ճկուն մտածելակերպով, տարաբնույթ թվերի հետ հեշտ աշխատելու ունակությամբ:
Նրանց առաջնորդում էր «Մտածի՛ր, փորձի՛ր և նայի՛ր, դժվար կլինի… » նշանաբանը: 
Միջոցառումն ուղղորդված էր մաթեմատիկայի գործնական կիրառական ուղղվածության բարելավմանը և առօրյայում դրա տարատեսակ դրսևորումներին, որն էլ համապատասխանում էր այդ դասարանների սովորողների տարիքային խմբի հետաքրքրությունների շրջանակին:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան