ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհավո՛ր տոնդ, խիզախ հրետանավոր

Հոկտեմբերի 27, 2016
Դպրոցական անցուդարձ

Հայ սերնդի ազգային, հայրենասիրական ոգով դաստիարակության մեջ է հայ ազգի հարատևման, նրա առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև համազգային  նպատակների իրականացման` միակ և արդյունավետ ճանապարհը:

 «...ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ երիտասարդություն ունի, նա էլ ապագա ունի»

Հայրենապաշտական դաստիարակություն - ահա´ մեր փրկության խարիսխը...

Ականջալուր լինելով  Նժդեհյան պատգամներին՝ Հրազդանի  թիվ 7 միջնակարգ  դպրոցի  մի  խումբ  աշակերտ-աշակերտուհիներ ներկա գտնվեցին  սույն թվականի  հոկտեմբերի  19-ին  Հրթիռահրետանային զորքերի օրվան  նվիրված միջոցառմանը, որ կազմակերպվել էր  ՀՀ ՊՆ Լուսակերտի  զորամասում: Այն աշակերտներին պատգամում էր անմնացորդ նվիրում հայրենիքին, անկոտրում մարտական կամք և հաղթական ոգի:

Միջոցառման ընթացքում  հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները  դաշտային պայմաններում ներկայացրեցին  ցուցադրական վարժանքներ՝ պայմանական թշնամուն հրթիռահրետանային  ստորաբաժանումների  միջոցներով ոչնչացնելու  սցենարով:

Շարահրապարակում հավաքվածներին ողջունեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով  իր ելույթում փաստեց, որ Արցախյան հերոսամարտի տարիներին, ինչպես նաև  ապրիլյան քառօրյա պատերազմի  ընթացքում մեծ է եղել հրթիռահրետանային զորքերի դերը, մարտական գործողությունների ընթացքում  նրանք  պատվով կատարել են առաջադրված խնդիրները, և բազմաթիվ հրետանավորների  սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաև կերտվել մեր հաղթանակը:

Աշակերտներին համակել էին միաժամանակ երկու զգացողություն՝հպարտություն և հուզմունք: Միջոցառումը ապագա  զորակոչիկների համար ոգևորող  էր, նույնքան տպավորիչ էր  նաև  աշակերտուհիների  համար: Նրանք հասկացան, որ  հայրենիքի  պաշտպանությունը  հայ մարդու համար  ամենապատվաբեր  գործն է, և  որ  իսկական հայուհիները,  հայոց աշխախարհի  փափկասուն տիկնանց նման, միշտ տղամարդկանց կողքին պետք է լինեն և  հող  հայրենիի արդար պահանջով վտանգի պահին նրանց պիտի մղեն նորանոր  հաղթանակների և   քաջագործությունների:

Հայոց բանակը մեր երեկն է, մեր այսօրը, մեր վաղվա օրը...  մեր հարատևության առհավատչյան, մեր լինելիության երաշխիքը: 

 Շնորհավո′ր տոնդ հայ հրետանավոր, որ անտեսելով բոլոր վտանգները, կանգնում ես զազրագործ թշնամուն դեմ հանդիման ու հետ ես մղում անօրեն դիպուկահարին ու հետախույզին: Դու քո արյամբ կառուցեցիր հայոց բանակն ու այսօր ամեն ժամ ու րոպե ապացուցում ես հայոց բանակի մարտունակությունը և քո  վստահությամբ ու հոգատարությամբ առավել ամրացնում ես քո երկրի բնագծերը:

Գոհար  Միքայելյան
Հրազդանի  թիվ 7 միջնակարգ  դպրոց
Պատմության ուսուցչուհի

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)