ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դռները բացեք, գարուն է գալիս…»

Ապրիլի 15, 2019
Դպրոցական անցուդարձ

Մենք տերևներն ենք կանաչ
Երկարամյա մի ծառի,
Եկել ենք ձեզ պատմելու,
Հեքիաթը ծաղիկների:
«Դռները բացեք, գարուն է գալիս…» խորագիրն էր կրում Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանցիների միջոցառումը:/Դասվար Մերի Մովսիսյան/
Միջոցառման յուրաքանչյուր դրվագ մտածված էր, որի շնորհիվ գարնանային տրամադրությունը համակեց ներկաներին:
Աշակերտները՝ արև ու գարուն հոգիներում,ներկայացրին գարնան զարթոնքը և հեքիաթը հյուսեցին այնպես,որ յուրաքանչյուր ծաղկի շուրջ ժպիտը դարձավ ծաղկունք բազմաբույր: Իրենց երգերով ու պարերով, գեղեցիկ բանաստեղծություններով փոքրիկներն ապացուցեցին, որքան ժպիտներ լինեն, այնքան մեր լեռնաշխարհում նոր ծաղիկներ կբուրեն: 
Քանզի ամեն մի ծաղիկ, մի ժպիտից է ծնվում,ժպտում են այնժամ մարդիկ, երբ բարիք են արարում:
Այն բոլոր գույները, ծաղիկները, որ տեսնում ենք մեր շուրջը, ոգևորում և ոգեշնչում են մեզ: Նման տոնական միջոցառումները հրաշալի զգացումներ են հաղորդում:Լիցքավորվում ենք սիրով և գարնանային տրամադրությամբ: Իսկ ամենակարևորը` տարվա այս եղանակին տոնում ենք ամենահրաշալի տոները` Կանանց և Մայրության ու գեղեցկության տոները, Սուրբ զատիկը, Հաղթանակի օրը և Հայաստանի Անկախության տոնը:
Թող գարունները գան ու չգնան:
Մեծ էր ուսուցչի աշխատանքը, ակնհայտ էր ծնողների մասնակցությունը: 
Ներկաները դահլիճից հեռացան բավականին բարձր տրամադրությամբ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան