ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի կողմից մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում հրաձգությունից անցկացված առաջնությունում մեր դպրոցի աղջիկների թիմը ունեցավ ողջունելի ձեռքբերում՝ արժանանալով գավաթի և զբաղեցնելով հանրապետության մասշտաբով երրորդ տեղը:Մրցույթի նախապատրաստական աշխատանքները կազմակերպել էր դպրոցի զինղեկ Է. Կարապետյանը:Պատվոգրերով պարգևատրվեցին 11-րդ և 12-րդ դասարանների սանուհիներ Նանա Վիրաբյանը, Իրինա Մինասյանը, Մեգենն Սերոբյանը և Մերի Մարտիրոսյանը:
Արժևորում ենք ձեռքբերումները, հպարտանում և հույս հայտնում, որ դրանք կլինեն շարունակական:
Դպրոցի տնօրինություն