ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գեղագիտական անկյուն՝ նվիրված Թումանյանին և Կոմիտասին

Ապրիլի 15, 2019
Դպրոցական անցուդարձ

Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում ստեղծագործական աշխույժ եռուզեռ է տիրում: Դպրոցում թևածում է կոմիտասյան և թումանյանական ոգին, որն իր մեջ համադրում է երկու լուսատուների բնաշխարհը և ներաշխարհը:
«Հայոց լեզու և գրականություն» ուսումնական առարկայի ուսուցիչ Ք. Հայրապետյանը և տաղանդավոր մի խումբ աշակերտներ՝ Լիա Աթաբեկյանի և Արուս Կարապետյանի գլխավորությամբ, դպրոցում ստեղծեցին ստեղծագործական-գեղագիտական անկյուն՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանին և նաիրյան հանճարի սերմնացան Կոմիտասին: Աշակերտները ներկայացրին իրենց ստեղծագործական աշխատանքները Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանի առթիվ։ Բազմաբովանդակ պաստառներով, գունագեղ, ստեղծագործական նկարներով զետեղեցին գրական-գեղագիտական անկյունը։ Լեռան երգիչը և հոգու երգիչը միասնաբար, երաժշտականությամբ, ազգային նյութի միասնությամբ միաձուլվել են աշակերտների կողմից, ինչպես կենդանի անանց արժեք: Անմահ լուսատուները, ուղենիշ դառնալով մեր երեխաներին, ստեղծագործական մեծ ճանապարհ են բացել նրանց առջև, որով կերտվելու է նոր սերնդի ժողովրդական խոսքը, մեղեդին: