ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծաղկազարդի միջոցառում Աբովյանի Ս. Հովհաննես եկեղեցու բակում

Ապրիլի 15, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 14-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսի հանդիսավոր և հաղթական մուտքը Երուսաղեմ: Ժողովուրդը Երուսաղեմում Հիսուս Քրիստոսին ընդունել է խանդավառությամբ՝ ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:
Տոնի կապակցությամբ «Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ աշակերտներ, ուսուցիչներ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Ա.Սողոմոնյանի գլխավորությամբ կազմակերպեցին՝ փոքրիկ միջոցառում Աբովյանի Ս. Հովհաննես եկեղեցու բակում: Աշակերտները ներկայացրին օրվա խորհուրդը, հանդես եկան ծիսական ոտանավորներով և խաղիկներով: