ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մաթեմատիկան և պոեզիան կամ  Մաթեմատիկան՝ գեղեցիկի լեզվով

Ապրիլի 16, 2019
Դպրոցական անցուդարձ

«Մաթեմատիկան և պոեզիան կամ Մաթեմատիկան՝ գեղեցիկի լեզվով». դասղեկի ժամ Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանում /Դասղեկ Ռիմա Մկրտչյան/:

Թվում է, թե մաթեմատիկան և պոեզիան հեռու են իրենց հետաքրքրություններով: Մաթեմատիկան ակնհայտորեն ավելի նախանձախնդիր է, քան մյուս գիտությունները,իր ճշգրտությամբ խթանելով խիստ կարգապահական մտածողություն: Այն թվում է խիստ ռացիոնալ, նույնիսկ չոր,զգացմունքներից զուրկ,այսինքն զուրկ այն ամենից, ինչով շնչում է արվեստը: Պոեզիան,ընդհակառակը, երազների և երևակայության ալիք է,որին հատուկ չէ մտքի կարգապահությունը: Այնուամենայնիվ, պարզվում է, որ մաթեմատիկան և պոեզիան շատ առումներով նման են, սերտորեն կապված են, իսկ երբեմն էլ աշխատում են նմանատիպ ալգորիթմների համաձայն: Հետևաբար, աշակերտները հաջողությամբ ցույց տվեցին նման հեռավոր ոլորտների սերտացումը, իսկ դա նշանակում է , որ գիտությունն ու արվեստը, իրոք, շատ ընդհանուր են, խորը կապված:

Պարույր Սևակի «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին և ճշգրիտ սարքերին» ստեղծագործության ընթերցումով աշակերտները իրենց դասղեկի ժամը դարձրին ավելի հետաքրքիր, որն էլ զուգորդվեց երգերով:

Ապա աշակերտների և ուսուցիչների միջև ծավալվեց հետաքրքիր հարց ու պատասխան,որի շնորհիվ առավել ամրապնդվեցին դասերին ստացած գիտելիքները: Միջոցառման ընթացքում ունկնդրեցին Բեթհովենի «Fur Elise» սիմֆոնիան,որն էլ նվագակցեց դասարանի սան Շուշան Պապյանը։

Սա գիտություն է, որը զարգացել է գեղագիտական մոտիվների շնորհիվ և դրդում է որոշակի բացահայտման, ունի արտաքին և խորքային գեղեցկություն: Իզուր չէ, որ արվեստում մաթեմատիկան ամենից հաճախ միացնում են պոեզիայի հետ: Հետեւաբար, շատ մաթեմատիկոսներ լավ գիտակցում են, որ իրենց վարպետությունը գալիս է նույն բաներից, ինչպես բանաստեղծների վարպետությունը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան