ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-ցերեկույթ՝ նվիրված Իվան Տուրգենևին

Ապրիլի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

      Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Ռուսաց լեզու առարկայի ուսուցչուհի Նարինե Ենգիբարյանի նախաձեռնությամբ անցկացվեց դաս-ցերեկույթ՝ նվիրված ռուս մեծ գրող Իվան Տուրգենևին:

      VIIIա,բ դասարանների աշակերտները ներկայացրեցին մեծ գրողի կյանքը, ուսանողական տարիները, անմահ ստեղծագործությունները՝ «Մումուն», «Հայրեր և զավակներ», «Ծուխ» վեպերը, արձակ բանաստեղծությունները, ինչպես նաև նրա մեծ ազդեցությունը և կապը հայ մեծ գրողներ Մ.Նալբանդյանի հետ, նրա գրական ազդեցությունը Րաֆֆու, Նար-Դոսի, Ա.Շիրվանզադեի վրա:

    Երկխոսություններ ներկայացրեցին նրա ստեղծագործություններից, կատարեցին «Իմ գազանը» երգը:

Լճաշենի միջնակարգ դպրոց