ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում՝ նվիրված Զատկի տոնին

Ապրիլի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 18-ին «Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախակրթարանի ավագ 2-րդ խմբում (դաստիարակ՝ Հ. Հակոբյան) կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Զատկի տոնին:

Սուրբ Զատիկը հայեցի դաստիարակության հրաշալի օրինակ է : Ի՜նչ Զատիկ՝ առանց հայկական գեղեցիկ սովորույթների, կենցաղային ավանդույթների, հայկական ուտեստների և հյուրասիրության: Տոնի խորհրդին համահունչ ձևավորված էր սեղանը, երեխաները երգեցին հարության շարականներ, ցույց տվեցին ձեռք բերած գիտելիքները, խանդավառությամբ բացատրեցին տոնի խորհուրդը, ի՞նչ է խորհրդանշում ձուն, նրա կարմիր գույնը, տվեցին զատիկ բառի բացատրությունը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: