ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորից Սևակի հետ

Ապրիլի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական  դպրոցի դահլիճում հերթական միջոցառումն էր՝ նվիրված Պ.Սևակի ծննդյան 95-ամյակին, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  Ա.Ալեքսանյանը:

Ներկա էին  սևակասեր ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, հյուրեր:

Պաստառին Սևակի մեծադիր նկարն էր՝ նրա իմաստուն մտքերից մեկի վերտառությամբ. «ՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ԵՏ ՉՆԱՅԵԼ, ՈՎ ԱՆՑՅԱԼ ՈՒՆԻ, ՉԻ ԿԱՐՈՂ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ»:

 Ուսուցչուհին ընտրել էր հատկապես  «Մարդն ափի մեջ» ժողովածուն, որի մեջ ամբողջ ուժով հնչում է հեղինակի բուռն, փոթորկալի կրքերով, մեծ սիրով ու ատելությամբ լի ձայնը, որի արտահայտած գաղափարը անչափ անհրաժեշտ բալասան է մեր հասարակության, մեր սերունդների մեջ առողջ հոգեբանություն  սերմանելու  նպատակով:

 Այդ ամենի հետ մեկտեղ ուսուցչուհին, վարպետորեն թափանցելով Սևակի կյանքի և գրական գործունեության «նուրբ ծալքերը», ունկնդիրներին հրամցրեց չբացահայտված դրվագներ՝ սկսած մանկությունից մինչ մարդկային հզոր, կամային, անհաշտ բնավորությունը, մինչև աշխարհիկ մարդու թուլությունները. «Աներկյուղ, աննահանջ բնավորություն էր, գուցե նույնիսկ կռվարա՜ր, նախահարձակ ….Միայն երկու վախ, ավելին, սարսափ ուներ այդ աներկյուղ բնավորությունը. մեկը բանսարկությունն էր, մյուսը՝ …սրսկվելը:

Երեխայի պես վախենում էր և զուր չէր վախենում եզան տակ հորթ որոնողից, լուն ուղտ դարձնողից, բամբասողից, բանսարկուից, մատնիչից: Վախենում էր, ինչպես սատանայից և զարմանում երեխայի պես. «Ա՛յ տղա, էդպես մարդիկ ո՞նց են ապրում…»

  Ուսուցչուհու համոզիչ խոսքը շարունակում, հաստատում էր Սևակի դերակատարը՝ իր  բնական, հուզառատ ձայնով:

  Ընթացքում պաստառին մեկը մյուսին հաջորդում էին  հեղինակի լուսանկարները, կենդանի ձայնը, հուղարկավորության տեսարանները: Ցուցադրվեցին Սևակի «Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգի տեսահոլովակը, «Միներալ» համույթի կատարմամբ՝ «Բարի ճանապարհ», «Երգող նյութը» տեքստերի  հիման վրա  գրված երգերը:

Միջոցառման ընթացքում ուսուցչի ամեն մի վերլուծությանը հաջորդում էր աշակերտների   համապատասխան ասմունքը,  համեմվում Սևակի մտերիմ ընկերոջ՝ Վ.Բաբայանի հետաքրքիր, զավեշտալի հուշերով:

Վերջին աշակերտուհին հուզմունքով արտասանեց «Սևակի շիրմաքարի մոտ» բանաստեղծությունը.

                                        Դու այն վարդերը, որ մեզ ես տվել,

                                        Նույն այդ վարդերը շիրմիդ եմ դնում

                                        Եվ  քո տողերն եմ մեղմիկ շշնջում.

                                        «Այն էլ զգացի, ցավով զգացի,

                                        Որ  կտրվելուց  հետո է միայն

                                        Երևում ծառի բուն հաստությունը….»

                                        …. Եվ մի կին տեսա՝ վարդերը ձեռքին,

                                        -Տղա՛ս, շիրիմը սա՞ է Սևակի…

                                        Ասացի՝ այո, բայց այստեղ   չկա,

                                        Ապրողների  մեջ փնտրեցեք նրան…

Միջոցառման  ավարտին ուսուցչուհին  ամփոփեց  խոսքը՝ հավելելով.

Առիթից  օգտվելով պետք է  նշեմ, որ ես էլ եմ այն երջանիկներից, ովքեր բախտ են ունեցել հանդիպելու Պ.Սևակին 1970թ., երբ Ջերմուկում կայացավ Սյունիքի գրողների հավաքը: Դեռ ականջներումս  հնչում է մեծ հանճարի  խիստ, հզոր, համոզիչ խոսքը հայ մշակույթի, պոեզիայի  մնայուն արժեքների մասին:

Սևակը այն հազվագյուտներից է, որի անունը մեկընդմիշտ մնալու է բոլոր ժամանակների սերունդների սրտերում, որովհետև մարդկային այն բոլոր արատները, որ ժխտում, մերժում է նա, ոչ միայն ազգային, այլև համամարդկայինեն:

Ինչպես Նարեկացին, այնպես էլ Սևակը, մերժելով մարդկային արատները, ձգտում է մարդկայինի կատարելությանը, տեսնել մարդուն կատարյալ:

Նա մեկն էր իր իսկ երգած «մեծերից», ովքեր «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին» և «նոր օրենք, կարգ սահմանում», գեղարվեստական նոր հորիզոններբացում, հայրենի մշակույթի զարգացմանը նոր ընթացք տալիս, նոր ուղի բացում:

ՆԱ ԼՈՒՅՍ ԷՐ ՎԱՌ ՈՒ ԼՈՒՅՍ Է ԱՐԴ,

ՈՒ ԿՄՆԱ ՄԻՇՏԼՈՒՅՍ ԶՎԱՐԹ …

ԱՅՍՊԻՍԻՆ Է ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ:

Հայոց լեզվի և օտար լեզուներիմասնախումբ

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…