ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառումներ՝ նվիրված Զատկի տոնին

Ապրիլի 22, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 19-ին «Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվեցին միջոցառումներ՝ նվիրված Զատկի տոնին:  IIա (դասվար՝ Ն.Մուրադյան) և  IVբ դասարանների (դասղեկ՝ Գ.Ավագյան) աշակերտները հրաշալի պատկերավորմամբ ներկայացրին  Հիսուս Քրիստոսի  հարության աստվածաշնչյան պատումը, ինչպես նաև խաղիկների, պարերի, զարդարված սեղանների միջոցով ՝ տոնին նվիրված ժողովրդական ավանդույթներ:  Իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Ա.Սողոմոնյանը,ԴԱԿ Լիանա  Վարդանյանը,հոգեբան Ռոզա Չեպուրնիխը և երաժշտության ուսուցչուհի Ամալյա Հովհաննիսյանը դպրոցականների առօրյան ավարտեցին իսկական տոնախմբությամբ՝ երգ,պար, խաղիկներ… 

Միջոցառումն սկսվեց  Տերունական աղոթքով, որից հետո IXբ դասարանի աշակերտները ներկայացրին Ս.Հարության տոնի խորհուրդն ու նշանակությունը քրիստոնյաների կյանքում՝ միաժամանակ նշելով, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից  ամենագունեղն է ու մեծ ժողովրդականություն է վայելում:  

Ուսուցիչ Ա.Սողոմոնյանը կարողացավ միջոցառման միջոցով երեխաներին հաղորդակից դարձնել քրիստոնեական արժեքներին: Դպրոցի տնօրեն Է.Եղիազարյանը շնորհավորեց բոլորին տոնի կապակցությամբ , կարևորեց  արտադասարանական նմանատիպ միջոցառումները, որոնք քրիստոնեական արժեքներ են սերմանում, նպաստում հայեցի դաստիարակությանը, ձևավորում հարգալից վերաբերմունք և սեր մեր մշակույթի, ազգային ավանդույթների նկատմամբ: 

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
«Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
«Ձեզ և մեզ մեծ ավետիս»:

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…