ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտական հետազոտությունների պատվերներ՝ տնտեսական պահանջների հիմքով

Ապրիլի 25, 2019
Պաշտոնական

Գիտություն-տնտեսություն առավել արդյունավետ համագործակցության, տնտեսության պահանջների հիմքով գիտական մտքի գործնական կիրառման և առևտրայնացման նպատակով ՀՀ կրթության և գիտության  նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ՀՀ ԿԳՆ ԳԿ գիտական գործունեության վարչության պետ Ռուզան Ասատրյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ինովացիոն քաղաքականության վարչության պետ Շաքե Մեժլումյանը:

Ինչպես նշել է ՀՀ ԿԳ նախարարը, կրթություն-գիտություն-առևտրայնացում-ինովացիա շղթայում խզում կա, ուստի անհրաժեշտություն է առաջացել առավել արդյունավետ մեխանիզմներ մշակել գիտության արդյունքի առևտրայնացման նպատակով, ինչն իր հերթին կնպաստի գիտության լուրջ միտումների և տնտեսության զարգացմանը: Նրա խոսքով՝ հաճախ գիտական միտքն ու տնտեսությունը զարգանում են իրար զուգահեռ ու իրարից անկախ, և ներկայում խնդիր է առաջացել գիտության առջև պատվեր ձևավորել թե՛ պետության կողմից, թե՛ մասնավոր սեկտորի, հատկապես բիզնեսի կողմից:

Կարևորելով նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման նպատակով պետության կողմից գիտության ֆինանսավորումը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել՝ մրցունակ նորարարական տեխնոլոգիաների հայտնաբերման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ որոշվել է ըստ ոլորտների գույքագրել խոշոր տնտեսվարող սուբյեկտների կարիքները, որոնց պահանջարկի հիման վրա էլ կձևավորվեն գիտական հետազոտությունների պատվերներ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ խոշոր տնտեսվարողների պահանջարկը գույքագրելուց հետո կազմակերպել ևս մի քննարկում՝ նպատակ ունենալով գիտության ոլորտի համար ձևավորել հստակ պատվերներ, որոնց լուծման համար կարելի է օգտագործել գիտական ծրագրերի իրականացման համաֆինանսավորման սկզբունքը՝ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի և տնտեսվարող սուբյեկտների հետ համատեղ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Բազմությունն իրարից տարբեր առարկաների,գաղափարների,օբյեկտների հավաքածու է :Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր:Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,իսկ բազմության տարրերը՝ նույն այբուբենի

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)