ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում Մեծ եղեռնի 104-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 25, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 23-ին «Աբովյանի Ն.Վանյան ի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվեց միջոցառում Մեծ եղեռնի 104-րդ տարելիցի կապակցությամբ: Մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Եղեռնի 104-րդ տարելիցի կապակցությամբ ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Է.Եղիազարյանը՝ նշելով, որ ցեղասպանության հարցով և ընդհանրապես հայկական հարցով վերջին տարիներին ավելի հաճախ են զբաղվում միջազգային կազմակերպությունները: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման խնդիրը ձեռք է բերել քաղաքական կարևոր նշանակություն: Եղեռնը դատապարտող բանաձև են ընդունել մի շարք պետություններ, դրանց թիվը գնալով ավելանում է:

Մենք՝ հայերս, չենք կարող մեր բողոքի ձայնը չբարձրացնել կատարված անպատիժ ոճիրի դեմ, պետք է դատապարտել հայերի ցեղասպանությունը, որպեսզի պատմության մեջ որևէ ժողովրդի դեմ չկրկնվի նման ոճրագործություն: Աշակերտները պատմեցին «Նեմեսիս» գործողության մասին: Հատվածներ ցուցադրվեց «Սողոմոն Թեհլերյան-արդարության մարտիկը» ֆիլմից: Միջոցառումն ավարտվեց 9-րդ դասարանի աշակերտ Մ.Նազիկյանի և «Երաժշտություն» առարկայի ուսուցիչ Ա.Հովհաննիսյանի երգի հիանալի կատարումով: