ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի 95 ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը։
Շնորհավորելով ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է,-«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս հանդիսությանը, քանի որ ի դեմս Ճարտարապետության և շինարարության համալսարանի` մենք Հայաստանում ունենք իր առաքելությունը գիտակցող և այդ առաքելության շուրջ համախմբված կոլեկտիվ. դահլիճի պատկերը դրա վառ վկայությունն է: Ուսումնական հաստատությունը, որը թիկունքում տասնամյակների պատմություն ունի` ի վերջո իր գործունեության արդյունքները արժևորում է սերունդների կապով: Դահլիճում նստած մարդիկ սերնդե-սերունդ ժամանակին մուտք են գործել համալսարան և արդեն գիտելիքներով հարստացած դուրս եկել այնտեղից: Այս գեղեցիկ պատկերին նայելիս` կզգաք, թե կոլեկտիվի մոտ որքան խորն է առաքելության գիտակցումը: Նախկին, ներկա և ապագա ճարտարապետները, շինարարները իսկապես հասարակության այն հատվածն են, որոնք շատ ամուր զգում են իրենց առաքելությունը, պարտականությունը, ունեն մասնագիտական հպարտություն, և երևի այդ զգացողության դաստիարակության մեջ ամենամեծ ավանդը համալսարանինն է: Շնորհավորում եմ համալսարանին հոբելյանի կապակցությամբ, մաղթում` խաղաղ ստեղծագործ աշխատանք»:
Նախարար Լևոն Մկրտչյանը հոբելյանի առթիվ համալսարանի անվանի և վաստակաշատ դասախոսներին հանձնել է ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարության պարգևները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան