ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թռչունները մեր բարեկամներն են

Ապրիլի 29, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 1-ը թռչունների պահպանության միջազգային օրն է: Օրվա բովանդակության շրջանակում արդեն մեկ ամիս է, ինչ Կապանի N 5 հիմնական դպրոցի 5-րդ «ա» և 5-րդ «գ»  դասարաններում ռուսաց լեզվի ուսուցչուհի Արաքսյա Քարամյանը, համադրելով առարկայի ընթացիկ թեմատիկ նյութը, համագործակցելով  դպրոցի   կենսաբանության ուսուցչուհի Անուշ Արզումանյանի հետ, տարավ մի շարք աշխատանքներ «Օգնություն թռչուններին» կարգախոսով.

Ռեֆերատների պատրաստում
Երգերի, բանաստեղծությունների ուսուցում
Թռչնաբների պատրաստում…

Այսօր` ապրիլի 29-ին,  ամփոփվեց միամսյակը` թռչնաբների տեղադրումով և ներքոնշյալ թռչնաբնի դերի ու նշանակության տեղեկատվության լուսաբանումով:

Անհրաժեշտ  է իմանալ

1. Հիշեք, որ թռչունը միանգամից չի բնադրում մարդու կողմից պատրաստած բնում:Երբեմն սպասում է որոշ ժամանակ այնուհետև բնակվում նոր կացարանում:

 2. Թռչնաբույնը պետք է մաքուր պահել, որովհետև թռչունը չի կարող բնադրել կեղտոտ բնում: Այն պետք է ունենա օդափոխման և ջրահեռացման համակարգ: Օդափոխման համար անհրաժեշտ է անցքեր թողնել տանիքի ստորին հատվածներում:

3. Ցանկալի կլինի, որ թռչնաբները պատրաստեն աշնանը, իսկ եթե ուշացել եք, ապա կարող եք պատրաստել գարնանը` մարտ ամսին:

4. Թռչնի բները ներկելու համար օգտագործեք ակրիլային ներկեր: Կարող եք ներկել կարմիր և գորշ գույներով, բայց ոչ կանաչ գույնով, թռչունները, խուսափում են այդ գույնից:

5. Բաց գույները անդրադրձնում են ջերմությունը և բույնը ավելի տեսանելի են դարձնում գիշատիչների համար:

6. Բույն պատրաստելու համար կարող եք նախապատվությունը տալ նոճու և մայրու փայտին:                           

7. Բների պատրաստման համար երկաթ օգտագործելը այդքան էլ չի խրախուսվում, քանի որ շոգ եղանակին այն կարող է տաքանալ և վնասել թռչնին:

8. Թռչնաբույնը տեղադրելու համար անհրաժեշտ է այն տեղադրել այնպես, որ առջևի մասը լինի մի փոքր թեքված դեպի առաջ, որպեսզի թռչնի մուտքն ու ելքը ավելի հեշտ լինի:

9. Բույնը տեղադրելիս ուշադրություն դարձրեք, որ բնի անցքը մոտ չլինի ծառի ճյուղերին: Դա կարող է հեշտացնել գիշատիչների մուտքը:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: