Կապանի N13 հիմնական դպրոցում անցկացվեց «Ռուսական պոեզիայի հանճարը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր Ա. Ս. Պուշկինի 220 ամյակին: /Նախաձեռնությունը Ռուսաց լեզու և գրականության ուսուցիչ Աշխեն Բադալյան/
Նպատակը՝
անդրադառնալ հայ-ռուսական մշակութային կապերին՝ կարևորելով դրանց պահպանումն ու տարբեր ուղղություններով դինամիկ զարգացումը:
«ԻՆՁ ԿՀԻՇԻ ԱՄԵՆ ԼԵԶՈՒ ԵՎ ԱԶԳ...»
Պուշկինի մեծության առաջին նախապայմաններից մեկն այն է ,որ նա հավասարապես պատկանում է աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնց նկատմամբ նա ոչ միայն սեր ու հարգանք է տածել, այլեւ ուսումնասիրել է նրանց կյանքն ու բարքերը, նրանց սովորությունները, խորամուխ եղել ազգային-պատմական առանձնահատկությունների մեջ։
Պուշկինին, դեռևս նրա կենդանության օրոք, թարգմանել են հայերեն։ Նրա առաջին թարգմանիչը եղել է Մկրտիչ Էմինը: Պուշկինի ստեղծագործությաուններին անդրադարձել են ու թարգմանել այնպիսի գրողներ, ինչպիսիք են Ռաֆայել Պատկանյանը, Միք. Նալբանդյանը, Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Ե. Չարենցը և մեր հայրենակից, հայ բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը: Ոչ միայն թարգմանել են Պուշկինին, այլեւ նրանից բարձր արվեստի դասեր են առել, կրել նրա բարձրարժեք երկերի բարերար ազդեցությունը։ Աշակերտները հանդես եկան Գագիկ Դավթյանի կողմից թարգմանված բանաստեղծւթյուններով:
Պուշկինը պատկանում էր այն հանճարների թվին, պատմական այն մեծ բնավորությունների թվին, որոնք աշխատելով ներկայի համար, նախապատրաստում են ապագան եւ հենց դրանով իսկ չեն կարող պատկանել միմիայն անցյալին։
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ