ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հերոսներին չեն գլխատում․․․

Ապրիլի 30, 2019
Սփյուռքի լրատու

Հեռու ՜ է , ո՜րբ է այն տունը․․․
ՈՒ մութ գիշերվա
Ցավն է զարթնում իմ հոգում․
Այդ դու՛ ես․ դու՛ ես, հայրենի իմ վիշտ,
Երակներիս մեջ այդպես մորմոքում․․․

      Ասում են, ով անցյալ ունի,հիշողություն չի կարող  չունենալ։ Այո՜, ունենք անցյալ, նրանից եկող, մեր ուղեղը,  մեր բանականությունը լցնող հիշողություններ, որոնք շատ անգամ դառն են ու ցավոտ, երբեմն՝ սև ու արնոտ։ Ամեն մի հայ, որտեղ էլ գտնվելիս լինի,  սահմռկում է, երբ լսում  է  «ապրիլի 24»,  «եղեռն» բառերը՝ ցավում ու տնքում է հայի բաց վերքը։ Սո՛ւտ է, ժամանակը չի բուժում, հիշողությունը չի խամրում, ոչ ոք չի  մոռանում, ոչինչ չի մոռացվում, պարզապես մենք՝  հայերս, ունենք բացառիկ զարմանալի մի հատկություն՝ փյունիկի նման  կրակից հառնել գիտենք, ցավը սրտներումս անթեղել գիտենք, միասին բռունցք դառնալ գիտենք, հեռվում թողած  փոքր հողը վերադառնալու շատ մեձ  երազանքը շատ մեծ  մարմին դարձնել  գիտենք, ոխ ու վրեժի ցածր զգացումից բարձրանալ գիտենք ու անվերջ , անվերջ արարել գիտենք։

     Ապրիլի 24-ին ՌԴ Տյումեն քաղաքի հայկական համայնքը պահանջի ցույցի դուրս չէր եկել։ Պատճառը մեծ էր, ցույց տալ, որ առանց զենքի արդարության հաղթանակն անխուսափելի է, որքան էլ ժամանակը  մաղի փոշին իր նենգ։

     Մշակույթի կենտրոնի պատմության ուսուցչուհի Մանուշակ Համբարյանը կազմակերպել էր  «Ոտքի՛, դատարանն է գալիս» խորագրով միջոցառումը։ Դահլիճի մի անկյունում դրված էր եղեռնի հուշարձանի փոքրիկ մակետը՝ վառվող մոմերով՝ խորհրդանիշն անմար հիշատակների։ Լեփ-լեցուն էր դահլիճը։ Բոլոր հասակի ու  տարիքի հայերը հավաքվել էին՝ հարգանքի տուրք մատուցելու, ևս մեկ անգամ սրբագործելու մեր հիշատակները։

    Սկսվեց միջոցառումը մեկ րոպե լռությամբ։ Իսկ հետո 10-15 տարեկան երեխաները ասմունքեցին հարյուր չորս տարի հային ուղեկցող, վաղեմության ժամկետ չունեցող հայի ցավի ու սգի, ողբի ու մորմոքի մասին, սգեմ հագած հայոց լեռների, արյուն դարձած հայոց գետերի մաքրվելու, ազատվելու մասին։

    Հնչեցին երգեր՝ մեծ կարոտի, երազանքի, հաղթանակի, արդար պահանջի։ Կատարումները անկրկնելի էին։ Աշակերտները, որոնք նոր են կյանք մտնում, հաղորդակից դառնում մեր մեծ ցավին, վերապրում են նկարագրվող յուրաքանչյուր պատկերը։ Ցասումից դողում են ձայները․ նոր երանգ, նոր հնչեղություն են հաղորդում այն երգերին «Դլե յաման», « Տուն իմ հայրենի», որոնք տարիներ շարունակ մեր մեջ են եղել, մեր երակներում։ Իսկ «Պիտ պաշտպանեմ»-ը  հնչում է որպես հորդոր, որպես պատգամ։

   Հուզիչ պահեր պարգևեց աղջիկների «Ապրելու ապրիլ» պարը։ Վե՞պ էր դա, դրամա՞, թե՞ ողբերգություն՝ հյուսված արցունքներից, ձեռքերի շարժումներից, մարմնի   ճկումներից։ Ու․․ պատմում էր պարը․․․

Սիրտս կոտրեցին սրով,
Մեկ է՝ ապրեցի սիրով,
Այգուս բերքը այրեցին,
Նորը տնկեցի,
Վանքս քանդեցին, բայց
Ես, մեկ է, հավատում եմ քեզ,
Տե՛ր պահապան կանգնիր ինձ ու
Իմ ազգին․․․

  Սկսվեց միջոցառման հիմնական մասը՝ Պերճ   Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» փաստագրական դրամայի ներկայացումը։

  Արդարադատության խղճի  առաջ բացվեցին մութ ու դժոխային մի աշխարհի բռնության ու սարսափի փաստերի նկարագրությունները։ Բացվեց ու թերթվեց հայոց պատմության օրագիրը։ Դատավարության ընթացքի ներկայացումը, հեղինակի միջամտությունը, վկաների ցուցմունքները, և, վերջապես հիմնական հերոսի՝ Սողոմոն Թեհլերյանի խոսքերը՝ « Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» այն  ճշմարտություններն էին,որոնք դրված էին  փակ դագաղի մեջ։ Դրանք դուրս բերվեցին դագաղից ի լուր աշխարհի՝ շնորհիվ նաև Թեհլերյանի և նրա դատավարությանը։

   Աշակերտները ոչ թե դերակատարում էին, այլ միաձուլվել էին կերպարներին։ Սրբազան հերոսի դերը կատարողի հայացքը շանթ էր արձակում, երբ խոսում էր դահիճների արնոտ արարքներից, կորստի ցավ էր դրոշմվում դեմքին, երբ հիշում էր զոհված ընտանիքին, լույս էր ճառագում, երբ երազային հույսի՝ արդար դատի, հատուցման մասին էր խոսքը։

   Մի քանի օրվա ընթացքում  այս ինչքա՜ն, ինչպե՜ս մեծացան, առնականացան մեր սաները՝ ներշնչվելով հերոսանալու պատրաստակամությամբ և այն ըմբռնումով, որ «հերոսներին չեն գլխատում, հերոսներին զարդարում են, երբ ծաղկում են լորենիները»։

   Պատմությունից դասեր քաղել, կորացած մեջքը ուղղել, ամրանալ, ստեղծել, լինելիության պահանջը դնել․ ահա, թե ինչ  էր աշակերտներին, մեզ, սերունդներին սովորեցնում, պատգամում այսօրվա միջոցառումը, ահա՝ ինչի վրա էր շեշտ դրել մանկավարժը, որն իր աշակերտների հետ վերապրում էր յուրաքանչյուր բառն ու տողը, յուրաքանչյուր նոտան ու ելևէջը։

   Երբ կան այսպիսի աշակերտներ, այսպիսի ուսուցիչներ, ո՛չ ոք չի՛ մոռանա, ոչի՛նչ չի՛ մոռացվի։

   Հեղինակ՝ Մարգարիտ Առաքելյան

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…