ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էքսկուրսիա Ս.Կապուտիկյանի տուն-թանգարան և Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 30, 2019
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 25-ին «Աբովյանի Ն.Վանյանի անվան Ν 5 հիմնական դպրոց»ՊՈԱԿ-ի IIIա դասարանի դասվար Լ.Եպիսկոպոսյանը դպրոցական աբոնեմենտային ծրագրի շրջանակներում կազմակերպեց էքսկուրսիա Ս.Կապուտիկյանի տուն-թանգարան, որտեղ աշակերտները ծանոթացան բանաստեղծուհու ստեղծած մեծ ժառանգությանը, առօրյա օգտագործման իրերին՝ ձեռքի ժամացույց, պայուսակ, թաշկինակ, հովհար, հարդարանքի պարագաներ, նվերներին, որոնք Կապուտիկյանը ստացել է անվանի մարդկանցից։ Թանկ նմուշներից է հատկապես Սիամանթոյի գրիչը, որը 1963 թվականին Փարիզում Կապուտիկյանին նվիրել է պոետի քույրը: Աշակերտները, ծնողները, դասվարն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: