Զվարթ գարունքին,
Երգին ու ծաղկին
Դպրոցի ճամփան
Կարճ է, դուրալի
Կարծես ավելի:
Երեխաների սահուն անցումը մանկապարտեզից դեպի դպրոց արդյունավետ կազմակերպելու համար Կապանի N13 հիմնական դպրոցը իր հարկի տակ հյուրաընկալեց Կապանի N13 ՆՈՒՀ-ին: /ՆՈՒՀ-ի տնօրեն Անահիտ Ստեփանյան/
Նպատակը՝
ա/կրթական երկու մակարդակների միջև սերտ համագործակցության նոր մշակույթի ձևավորումն է, ապահովելով, որ գործընթացի պլանավորման հիմքում միշտ լինի երեխան
բ/խորհուրդներ ու համատեղ աշխատանքի նոր մոտեցումներ առաջարկել ուսուցիչներին և դաստիարակներին՝ ապահովելու համար երեխաների սահուն անցումը, որը հիմք կհանդիսանա նրանց հետագա լավագույն արդյունքների ձեռքբերման և հաջողությունների հասնելու ճանապարհին
գ/վստահելի և գործընկերային փոխհարաբերությունների պահպանում։
Կապանի N13 հիմնական դպրոցի տարրական մ/մ նախագահ Հասմիկ Մելքոմյանը կազմակերպեց յուրահատուկ ընդունելություն: Վերջինս մշտապես կապ է պահպանել մանկապարտեզի դաստիարակների հետ, որպեսզի երեխաների մասին միշտ հստակ տեղեկատվություն ստանանք: Օգտագործել է ցանկացած առիթ երեխաներին ու նրանց ծնողներին դպրոց հրավիրելու համար:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունից դեպի դպրոց երեխայի սահուն անցումը կախված է բոլոր այն մասնագետների նվիրումից ու արհեստավարժությունից, ովքեր անմիջականորեն աշխատել են երեխայի հետ (դաստիարակ, դայակ, զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների դեպքում՝ հատուկ մանկավարժներ ու այլ մասնագետներ, ինչպես նաև ապագա ուսուցիչներ) և պատրաստ են արդյունավետ համագործակցության, բաց են փոխանակելու կիրառած մեթոդներն ու մոտեցումները՝ ապահովելու երեխայի զարգացման շարունակականությունը:
Փոքրիկների շրջայցն ավարտվեց տնօրեն՝ Զավեն Ստեփանյանի հանդիպումով:
Երեխաներն այստեղ իրենց ծանոթ ու հարազատ դեմքերով շրջապատվեցին, ծանոթացան իրենց նոր միջավայրին և բավականին վստահ էին նոր շրջապատում:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ