ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երիտասարդ ձեռնարկատեր» մրցույթում Հայաստանի դպրոցականներն արժանացել են մրցանակների

Մայիսի 2, 2019
Պաշտոնական

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի է ունեցել «Երիտասարդ ձեռնարկատեր» խորագիրը կրող աշակերտական գործարար ընկերությունների ամենամյա 22֊րդ միջազգային տոնավաճառը և 6֊րդ «Գլոբալ ձեռնարկատիրական մարտահրավեր» (GEC) մրցույթը, որոնք «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի շրջանակներում նախաձեռնել էր ՀՀ ԿԳ նախարարությունը` Բուլղարիայի ԿԳ նախարարությանը կից «Ձեռնարկատիրական կրթության կենտրոնի» (BUCT) և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն տարածաշրջանների կենտրոնի (CREFECO) հետ համագործակցությամբ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) օժանդակությամբ արդեն երկրորդ անգամ մրցույթն անց է կացվում  նաև ֆրանսախոս սովորողների մասնակցությամբ։ Բուլղարիայում միջոցառման գլխավոր կազմակերպիչներն էին՝ Ձեռնարկատիրական մասնագիտական կենտրոնների ցանցը (BUCT) և Europen-Pen միջազգային կազմակերպությունը: Տոնավաճառ֊մրցույթին այս տարի Հայաստանից մասնակցում էին Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցի սովորողներ Միլենա Ամիրխանյանը (12֊րդ դասարան), Սոնա Հարությունյանը (10֊րդ դասարան) և ֆրանսերենի ուսուցչուհի Վերգինե Հարությունյանը։ Հայաստանը ներկայացնող թիմը վերադարձել է մրցանակներով՝ Սոնա Հարությունյանը մրցույթում արժանացել է 1֊ին մրցանակի, իսկ Միլենա Ամիրխանյանը՝ 3֊րդ։ «Հայաստանի Արև» անունը կրող դպրոցի տաղավարն արժանացել է «Ամենաներդաշնակ տաղավար» տիտղոսին։ Իրադարձությունը մեկ անգամ ևս ակնառու է դարձնում դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կենտրոնների կարևորությունը, որը կամուրջ է՝ դպրոցից դեպի բարձրագույն ուսումնական հաստատություն։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: