ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ցուցահանդես «Ստեղծագործում են երեխաները» խորագրով

Մայիսի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

Գարուն՝ զարթոնքի, նոր կյանքի սկիզբ: Իսկ գարնան ամիսներից մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է : Թերևս դա է պատճառը , որ Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» ուսումնական առարկաների ուսուցիչներ Հ.Կոստյանը, Լ.Մաթևոսյանը մայիսի 2-ին կազմակերպեցին արդեն ավանդական դարձած ցուցահանդես «Ստեղծագործում են երեխաները» խորագրով: Ներկայացված աշխատանքները բազմազան են և յուրօրինակ թե´ էքսպոզիցիայի ձևավորման առումով, թե´ տարբեր նյութերով, պարագաներով արված հետաքրքիր գործերով: Գունային ներդաշնակությամբ, տարաբնույթ թեմայով, գույների հետաքրքիր խաղով են աչքի ընկնում գոբելենները: Բազմազան են նաև ապակու վրա կատարված աշխատանքները: Երեխաները ցույց են տվել իրենց ստեղծագործական երևակայությունը, ունեն մեծ ներուժ, օժտված են հիանալի ունակություններով և ուսուցիչների երկարատև աշխատանքի, հոգատարության, մեծ ուշադրության արդյունքում կարողանում են դրսևորել իրենց կարողությունները: