ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. մասնակցություն «Երգող Հայաստան» մրցույթի մարզային փուլին

Մայիսի 6, 2019
Լուրեր կազմակերպություններից

Ապրիլի 30-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաները մասնակցեցին Գյումրու Հայորդյաց տանը կայացած «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 10-րդ մրցույթի մարզային փուլին, որը նվիրված էր Կոմիտասի հոբելյանական 150–ամյակին:

Մասնակցության նպատակն էր արժևորել մեծն Կոմիտասի ստեղծագործությունները և ներկայացնել սաների կարողությունները:

Մրցույթին մասնակցեցին 8 երգչախումբ մարզի երաժշտական և արվեստի դպրոցներից: 
Երևանից ժամանած մասնագիտական ժյուրիի կազմում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Սարինա Ավթանդիլյանը, պրոֆեսոր Երվանդ Երկանյանը, կրթության և գիտության նախարարության Երևանի մանկապատանեկան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Սամվել Բալոյանը:

Համաձայն մրցույթի պայմանների՝ կենտրոնի երգարվեստի խմբակի սաները ներկայացրին Կոմիտասի «Լուսնակն անուշ», «Գութանը հաց եմ բերում» և «Յար ջան արի» ստեղծագործությունները:

Մարզային փուլը հաղթահարելուց հետո /արդյունքները դեռ կհրապարակվեն/ մասնակից երգչախմբերը կմասնակցեն հանրապետական փուլին, որը կկայանա Երևանում:

Գեղարվեստական մասի վարիչ՝ Հ.Սարգսյան