ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գործակարգավարական խորհրդակցություն ԿԳՆ-ում

Մայիսի 6, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները: 

Մինչև խորհրդակցության մեկնարկը Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանին՝ համատեղ աշխատանքի համար և պարգևատրել ԿԳՆ շնորհակալագրով: «Վստահ եմ, որ մասնագիտական դաշտում Լուսինե Մարգարյանը կշարունակի նույնքան արդյունավետ աշխատել»,-նշել է նախարարը: Լուսինե Մարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նախարարության աշխատակազմին՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել նման պրոֆեսիոնալ թիմի հետ: Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նոր մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանին՝ վերջինիս մաղթելով արդյունավետ աշխատանք:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի, գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հայտերի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ աշխատող ուսանողների վարձավճարները եկամտահարկից փոխհատուցելու նախագծի,  պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ինչպես նաև ավագ դպրոցներում սննդի կազմակերպման վերաբերյալ և այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: