ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոց. դասը վարում է ոստիկանը

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 3-ին  Ոստիկանության Կոտայքի բաժնի պետի տեղակալ Վենյամինովը և անչափահասների գործերով և ընտանիքում  բռնության կանխարգելման  բաժնի  տեսուչ Գ. Գասպարյանը  10-րդ և 11-րդ  դասարանների  սովորողների համար համակարգչային սրահում ինքնատիպ և բովանդակալից դաս վարեցին՝ «Դասը վարում է ոստիկանը» նախաձեռնության շրջանակում: Դասի հիմնական ընթացքը հյուսվեց աշակերտների կողմից հնչեցված տարաբնույթ հարցերով. նրանց հետաքրքրում էր ամեն ինչ՝  երթևեկության ընթացքում արձանագրված խախտումներ և տույժեր,տարաբնույթ հանցանքներ և պատիժներ, գաղտնալսումներ, ՀՀ անվտանգության, օրինակելի ոստիկանի սկզբունքների, անչափահասների շրջանում ամենատարածված հանցագործությունների մասին տեղեկատվություններ: Հարցերին տրվում էին սպառիչ պատասխաններ: Կարծում ենք՝ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական. դրանք նպաստում են իրազեկ և բանիմաց քաղաքացու ձևավորմանը:

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ. Աֆյան