ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անգլերեն լեզվի դասավանդումը նրա մասնագիտությունն է և կյանքի անբաժանելի մասը

Մայիսի 7, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի IIIա և IIIբ դասարաններում տեղի ունեցավ միջոցառում նվիրված անգլերենի այբուբենի ավարտական տոնին /անգլերենի ուսուցչուհի Լարիսա Ղազարյան/։

Աշակերտները ցուցադրեցին ուսումնական տարվա սկզբից իրենց ստացած գիտելիքներն անգլերենից բանաստեղծությունների, երգերի և երկխոսությունների միջոցով: Փոքրիկները լավ տրապետում են օտար լեզվի բոլոր նրբություններին, կարողանում են ազատ շփվել: Միջոցառման ավարտին ծնողների և ուսուցիչների կողմից հնչեցին շնորհակալական խոսքեր:

Լարիսա Ղազարյանն իր դասերն ու միջոցառումները պլանավորելու ընթացքում միշտ էլ մեծ ուշադրություն է դարձնում հետևյալ նպատակների վրա՝ ճանաչողական, զարգացնող և դաստիարակող, ինչպես նաև կարևորում է սովորողների կրթական հնարավորությունները:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան