ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցության նոր հեռանկարներ` բժշկական կրթության ոլորտում

Մայիսի 10, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի բժշկական համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր ռեկտոր, դոկտոր Շահրոխ Յոսեֆզադեհ Չաբոքը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում քաղցկեղով տառապող հիվանդների բուժման մակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքներ իրականացնող «Վարան Արմենիա» ընկերության  գործադիր տնօրեն Մոհամմադ Հոջադ Փանահը։

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է հայկական կողմի պատրաստակամությունը Գիլան նահանգի բժշկական համալսարանի հետ շարունակական համագործակցություն հաստատելու վերաբերյալ՝ նշելով, որ համադրելով երկու երկրների կրթական և առողջապահական համակարգերում կուտակված փորձն ու գիտելիքը՝ կարող են երկու կողմերի համար էլ դրական արդյունքներ ապահովել։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամենակարճ ժամկետում ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները և մշակել ձևաչափեր, որոնք թույլ կտան հայ մասնագետների համար շարունակական զարգացման դասընթացներ կազմակեպել Գիլան նահանգի բժշկական համալսարանում, անցկացնել համատեղ աշխատաժողովներ, ինչպես նաև փոխանակման ծրագրեր իրականացնել բժշկության ոլորտում, մասնավորապես ուռուցքաբանության, ռադիոթերապիայի, ուղեղային վիրաբուժության, վերականգնողական բժշկության, ակնաբուժության և այլն։

Հանդիպման ավարտին Գիլան նահանգի բժշկական համալսարանի ռեկտոր, դոկտոր Շահրոխ Յոսեֆզադեհ Չաբոքը գոհունակություն է արտահայտել կառուցողական և գործընկերային քննարկման համար և ընդգծել, որ համագործակցության մշակվող ձևաչափերը հնարավորություն կտան արդյունավետ օգտագործել բժշկական կրթության ոլորտում երկու երկրներում առկա ներուժը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)