ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ականային վտանգի իրազեկման դասընթաց

Մայիսի 13, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 8-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 6-8-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացրեցին ականային, չպայթած զինամթերքի, ինքնաշեն պայթուցիկ սարքերի վտանգի իրազեկման վերաբերյալ դասընթաց, ինչպես նաև աշակերտներին ծանոթացրին անվտանգ վարքագծի դրսևորման կանոններին:

Ականային վտանգի մասին իրազեկումն այսօր առաջնային խնդիրներից է: Նմանատիպ դասընթացները, ցուցադրվող ֆիլմերը, պաստառները աշակերտության շրջանում բարձրացնում են իրազեկվածության մակարդակը:

Դասընթացն աշակերտներին հնարավորություն տվեց համապարփակ տեղեկություն ստանալ ականային վտանգի և դրանից զերծ մնալու հիմնական քայլերի մասին: