ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՈՒսուցողական դաս «0-ի» դասը թեմայով

Մայիսի 14, 2019
Դպրոցական անցուդարձ

      Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 7ա _ րդ դասարանում «Հանրահաշիվ» առարկայի ուսուցչուհի Հ. Սանամյանի նախաձեռնությամբ  կազմակերպվեց ուսուցողական դաս՝  «0-ի» դասը խորագրով:
      Աշակերտները բեմականացրին դատավարություն, որտեղ «0» -ին մեղադրում էին, որ այն ոչինչ է, սպանում է թվերին, եթե կատարվում է բազմապատկման գործողություն:
      Բեմականացման ընթացքում աշակերտները փաստեցին, որ 0» -ն յուրահատուկ թիվ է, նշեցին նրա նշանակությունը և դերը մաթեմատիկայում:
      «Դատարանը»  որոշեց հաշվի առնելով զրոի գործունեության դրական և բացասական կողմերը՝ ուսումնասիրել և խորությամբ գիտակցել զրոյի հատկությունները, «զրո» թվի և «0» թվանշանի տարբերությունները, ուսումնասիրել մաթեմատիկայի գաղտնիքները և դրանց ծառայեցնել ի  օգուտ մարդու:
       Դասն ավարտվեց մաթեմատիկային նվիրված երգով: