ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քառամյա ուղի

Մայիսի 16, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 15-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 4-րդ «ա» դասարանի դասվար Ջուլիետա Հովհաննիսյանն անցկացրեց դաս-միջոցառում: Դասը ձևով հանդես էր, բովանդակությամբ հրաժեշտ:

Գեղեցիկ պատմական ակնարկով մուտքին հաջորդեց դպրոցական թեման` դպիր և դպրություն, գիտելիքի քառամյա ուղի:
Երգն ու պարը համեմեցին աշակերտների հստակ արտասանությունները և բեմում թևածեց վստահությունն առ ապագա:
Դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը բարձր գնահատեց դասվարի աշխատանքն ու ծնողների համագործակցությունը:

Կապանի N 5 հիմնական դպրոց