ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ-ՉԺՀ կրթական համագործակցության հեռանկարներ․ երկու նախարարները հանդիպել են

Մայիսի 20, 2019
Պաշտոնական

Պեկինում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարար Չըն Բաոշընի հետ։ Հանդիպման սկզբում նախարար Չընը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՉԺՀ կառավարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովին մասնակցելու և նոր ձևաչափի հիմնադիրներից դառնալու համար։ Չընի խոսքով՝ Հայաստանի և Չինաստանի հարաբերություններն այս ոլորտում դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացում են ունեցել։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով համաժողովին հրավիրելու և բարձր մակարդակի ընդունելության արժանացնելու համար, ընդգծել է այն հսկայական առաջընթացը, որը Չինաստանն արձանագրել է կրթության ոլորտում արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման առումով։ Ըստ նախարար Հարությունյանի՝ հայ-չինական հարաբերությունները ներկայում լուրջ ներուժ ունեն։ Նա գոհունակություն է հայտնել Երևանում Հայ-չինական բարեկամության դպրոցի հիմնադրման վերաբերյալ: Անդրադառնալով Հայաստանում չինական մշակույթի և կրթության հանրահռչակման հարցում Կոնֆուցիուսի ինստիտուտի դերակատարմանը` նախարարը կարևորել է չինական կողմի պատրաստակամությունն ինստիտուտի հնարավորությունների ընդլայնման հետ կապված:

Նախարար Չընն առաջարկել է համագործակցել արհեստական բանականության ուսումնասիրությունների հարցում՝ ընդգծելով չինական կողմի պատրաստակամությունն աջակցելու տեխնոլոգիաների զարգացման գործում։

Երկու նախարարները քննարկել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՉԺՀ ղեկավարության հանդիպման ընթացքում արծարծված Հայաստանում չինարենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ընդլայնման հնարավորությունը: Այդ համատեքստում նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է իրականացնել փորձնական ծրագիր: Նախարար Չընն իր հերթին Չինաստանի Կրթության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել առաջարկվող ծրագրին  աջակցել Հայաստանի մասնագետների գործուղման և վերապատրաստումների հարցում։Քննարկվել է նաև Հայաստանի և Չինաստանի տեխնոլոգիական և բժշկական համալսարանների համագործակցության հարցը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)