Տավուշի մարզպետարանը երեխաների շահերի պաշտպանության խմբերի գործընկեր
Տավուշի մարզում Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվում է երեխաների շահերի պաշտպանության ծրագիր, որի շրջանակում Բերդավան, Հաղթանակ, Նավուր և Բերդ համայնքների 13-17 տարեկան 45 երեխաներ հզորացրել են իրենց հմտություններն ու գիտելիքները շահերի պաշտպանության, կարիքների վերհանման ու տվյալների հավաքագրման, հարցումների անցկացման, ֆոնդահայթայթման և համայնքային ծրագրերի իրականցման ոլորտներում: Գործնական հանդիպումների ընթացքում երեխաները բացահայտեցին նաև իրենց համայնքներում հիմնախնդիրներ, որոնք շոշափում են իրենց շահերը: Օրինակ, Բերդավանի երեխաների շահերի պաշտպանության խումբը հիմնական կարիք է համարում իրենց դպրոցում բուժկետի լիարժեք կահավորման ու համապատասխան պայմանների բավարարումը, իսկ Նավուրի դպրոցում ՝ դասասենյակների բավարար պայմանների ապահովումը, քանի որ դպրոցը բավականին երկար ժամանակ չի վերանորոգվել:
Իրենց համայնքներում խմբերն արդեն հանդիպել են դպրոցների տնօրենությունների, աշակերտական և ծնողական, մանկավարժական խորհուրդների, տեղական իշխանության մարմինների հետ և ներկայացրել իրենց կողմից բարձրացված խնդիրներն ու դրաց լուծման հնարավոր ճանապարհները, համայնքներում անցկացված հարցումների արդյունքները: Տեղի են ունեցել քննարկումներ և նախանշվել են բարձրացված խնդիրների հաղթահարման փոխգործակցային հնարավորությունները: Այնուհետև երեխաների ձայնը մարզային մակարդակում լսելի դարձնելու նպատակով կայացել են հանդիպումներ Տավուշի մարզպետարանում: Խմբերին հյուրընկալել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը : Մարզպետը շնորհակալություն է հայտնել երեխաներին շրջապատի իրադարձություններին և երևույթներին հանրային մասնակցության համար, հորդորել, որ եթե կան երևույթներ, որոնց պիտի արձագանքել, անընդհատ պիտի արձագանքել մինչև դրանց լուծումը, կարևորել համայնքի դերը խնդիրների լուծման գործում: Մարզպետը նաև իր նկատառումներն է ներկայացրել բացահայտված խնդիրների վերաբերյալ, դրանց լուծման գործում անհրաժեշտ համարել բոլոր հնարավոր մասնակիցների ներգրավումը, հորդորել երեխաներին լինել առավելագույնս պահանջկոտ իրենց գործողություններում, նշել, որ քաղաքացիական վարքագիծը պետք է դրսևորվի խնդիրները լուծելով: Առաջարկել է նման հետազոտություններ իրականացնել նաև մարզի մյուս դպրոցներում: Առաջիկայում բարձրացված հիմնախնդիրների լուծման կապակցությամբ կիրականացվեն կոնկրետ քայլեր մի քանի կողմերի մասնակցությամբ:
Շահերի պաշտպանության ծրագիրը թույլ է տալիս կարողությունների ու գիտելիքների գործնական կիրառմամբ մշակել համայնքային նախագծեր եւ քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում ներգրավվում են նաեւ որոշում կայացնողների ու հանրությունը: Ծրագիրն իրականացվում է 6 մարզերում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից :
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ