ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս- միջոցառում «Շախմատային աշխարհ» խորագրով

Մայիսի 20, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 17-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի 2ա դասարանում «Շախմատ» ուսումնական առարկայի ուսուցիչ Սոֆյա Պողոսյանն անցկացրեց դաս-միջոցառում «Շախմատային աշխարհ» խորագրով: Աշակետները շախմատի խաղաքարերն էին: «Թե ինչպես հաշտվեցին Սև ու Սպիտակ թագավորությունները» հեքիաթի միջոցով ներկայացրին շախմատի ծագման պատմությունը: Աշակերտների տպավորիչ խոսքը, բեմական հետաքրքիր խաղը, ոգևորիչ երգն ու պարը վկայում են, որ ուսուցչուհին ջանք ու եռանդ չի խնայում զարգացնելու երեխաների տրամաբանական, վերլուծական, քննադատական մտածողությունը: Ինչպես շախմատի 9-րդ չեմպիոն ու հայ ազգի պարծանք  Տիգրան Պետրոսյանն է ասել «Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, տիրապետելու դժվարությամբ՝ գիտություն»: